Վաճառվում է 2 սենյականոց(հեշտությամբ կարելի է ձևափոխել 3-ի) բնակարան` 85.25 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում` փոքր կենտրոնում, սակայն հանգիստ և անաղմուկ վայրում` Բուզանդ և Կողբացի փողոցների խաչմերուկում` 17 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում` պատերը գաջված են, սենյակների բաժանումները արված են, պատուհանները և մուտքի դուռը տեղադրված են: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքն ունի սպասարկման վճար` 20000 դր., որի մեջ ներառվում է նաև ջեռուցման վճարը;