Վաճառվում է 2 սենյականոց գեղեցիկ դիզայնով հարմարավետ բնակարան՝ 57 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պուշկին փողոցում` նորակառույց Մալիբուի այգու մոտ, 11 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Ջեռուցումը անհատական է, ինչպես նաև հյուրասենյակի և խոհանոցի հատակը տաքացվող է։ Սանհանգույցը սալիկապատված է իսպանական սալիկներով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի, ժամանցի վայրերը` այգի, ռեստորաններ, սրճարաններ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: