Վաճառվում է 3 սենյականոց արևկող բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Փոքր Կենտրոնում` Փարպեցի փողոցում՝ հանգիստ, անաղմուկ հատվածում, 6 հարկանի քարե` Ստալինյան նախագծի շենքի, 4-րդ հարկում: Բնակարանն ունի վերանորոգման կարիք: Մուտքի դուռը երկաթե է, հատակը ծածկված է մանրահատակով: Ունի 3 սենյակի ձևափոխելու և ևս մեկ սանհանգույց ավելացնելու հնարավորություն։ Բնակարանը չբնակեցված է: Ունի 6 քմ. մակերեսով նկուղ, որը կտրվի բնակարանի հետ: Մոտակայքում կան սուպերմարկետներ, ժամանցի վայրեր, դպրոց, մանկապարտեզ և մի քանի մետր հեռավորության վրա Օպերայի թատրոնն է: Շենքում անխափան գործում է վերելակ: