Սարյան և Արամի փողոցների խաչմերուկում վաճառվում է 2 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 62 քմ.: Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը նոր կապիտալ եվրո վերանորոգված և դեռևս չբնակեցված է, ունի գեղեցիկ դիզայն և շնորհիվ վիտրաժային պատուհանների շատ լուսավոր է: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Բնակարանը կահավորված է նոր և նրբաճաշակ կահույքով և ապահովված է ժամանակակից տեխնիկայով: Ունի 3 բաց պատշգամբ` դեպի Սարյան բացվող, որտեղից էլ բացվում է գեղեցիկ տեսարան դեպի նորակառույց այգին: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր, մարզասրահ, ինչպես նաև Սարյան փողոցը հայտնի է իր գինետներով և սրճարաններով: