Վաճառվում, վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց գեղեցիկ դիզայնով հարմարավետ բնակարան՝ 62 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պուշկին և Կողբացի փողոցների խաչմերուկում, 4 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։