Արարատյան փողոցում՝ Շենգավիթ համայնքում՝ Չարբախ մետրոյի կայարանի հարևանությամբ, վաճառվում է 2 սենյականոց յուրահատուկ դիզայնով շքեղ բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 53 քմ.։ Այն գտնվում է 4 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է իտալական ոճով և դեռևս չբնակեցված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հատակը տաքացվում է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ՝ ճաղավանդակներով, հատակը ծածկված է լամինատով և սալիկով, միջսենյակային դռները փայտից են։ Սանհանգույցը սալիկապատված է իտալական սալիկներով։ Բնակարանի պատերը ջերմամեկուսիչ են։