Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց գեղեցիկ և լուսավոր չբնակեցված բնակարան՝ 44 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Շենգավիթ համայնքում` Չեխովի փողոցում: Բնակարանը տեղակայված է 12 հարկանի նորակառույց և մոնոլիտ շենքի 11-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցը սալիկապատ է, հագեցած սանտեխնիկայով: Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Կահավորանքը և տեխնիկան ամբողջությամբ նոր են: Շենքն ունի 2 վերելակ, դոմոֆոն, տեսահսկման համակարգ: Բնակարանը վաճառվում է ամբողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Մոտակայքում են գտնվում բազում խանութներ, բանկեր և տրանսպորտային կանգառներ։