Վաճառվում է 2 սենյականոց բնակարան` 61.70 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի նոր կառուցվող Էկո Հաուս պրեմիում դասի բնակելի շենքի 1-ին հարկում: Գտնվում է Նոր Նորքի Մոլդովական փողոցում, Մեգա Մոլից 600 մ հեռավորության վրա: Շենքի շինարարական աշխատանքներն ընթանում են և նախատեսված է ավարտել 2023 թվականի ամռանը: Բնակարանը շահագործման է հանձնվելու 0-ական վիճակում, պատերի բաժանումներն արված, գաջված, էլեկտրական լարերը` մինչև մուտք ու խողովակներն անցկացված, տեղադրվելու են եվրոպական պրոֆիլներով մետաղապլաստե բարձրորակ դռներ և պատուհաններ (ձայնամեկուսիչ, ջերմամեկուսիչ): Ըստ հատակագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, ննջասենյակից, սանհանգույցից: Շենքը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով` մոնոլիտ կարկասե երկաթբետոնե կոնստրուկցիայով և 9 + բալ սեյսմակայունությամբ: Կիրառվում են պատերի ջերմամեկուսացման և բնակարանների միջև ձայնամեկուսացման տեխնոլոգիաներ, արտաքին պատերը երեսպատված են տրավերտիով և տուֆով: Առաստաղների բարձրությունը 3 մ է: Առկա է երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի: Նախատեված է կանաչապատ հանգստի գոտի, խաղահրապարակ: Այս գեղեցիկ հարմարավետ բնակելի շենքում առկա են բնակարաններ սկսած 55 քմ-ից մինչև 149 քմ: Գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը: Բնակարանները գնելու եք առանց գործակալության միջնորդավճարի: Ցանկության դեպքում բնակարանը կհանձնվի ներքին հարդարմամբ (եվրոպական արտադրության սալիկներ, բարձրորակ դռներ, փայտե մանրահատակ և այլն):