Վաճառվում է 2 սենյականոց բնակարան 42 քմ մակերեսով` Նոր Նորքի 5-րդ զանգվածում, Ա. Միկոյան փողոցում՝ 5 հարկանի շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցը երեսպատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է, ապահովված բարձրորակ կենցաղային տեխնիկայով, առկա են ներկառուցված պահարաններ։ Մոտակայքում է գտնվում դպրոցը, խանութները և տրանսպորտի կանգառները։ Կահույքը վաճառվում է հավելավճարով։