Բնակարան, 2 սենյականոց, Նոր Նորք, Երևան

27 Դեկտեմբեր 2021
 
Լվովյան 2 սենյակ 55 մ2 հարկ 6/6 , նորակառույց Կոդ` 110658   |   http://est.am/110658 click to copy the link
Վաճառք - 71,500 $
Վաճառված է
դիտել են 2 անգամ

Այս բնակարանը 2 սենյականոց է, ունի 55 քմ մակերես և տեղակայված է նորակառույց 6 հարկանի շենքի 6-րդ հարկում: Այս գեղեցիկ շենքը, որի շինարարական աշխատանքները եզրափակիչ փուլում են, գտնվում է Նորքի 1-ին զանգվածում, Լվովյան փողոցում` նորակառույց "ՎՅՈՒ ՀԱՈՒՍ" բնակելի համալիրում: Բնակարանը գտնվում է զրոյական վիճակում, պատերի բաժանումներն արված են, գաջած և հարթեցված` ըստ հատակագծի, մուտքի դուռը և պատուհանները տեղադրված են: Բնակարանը հնարավոր է հանձնել նաև ներքին հարդարմամբ (եվրոպական սալիկներ, բարձր որակի դռներ, փայտյա մանրահատակ և այլն): Համալիրը տեղակայված է անաղմուկ և էկոլոգիապես մաքուր կանաչ միջավայրում, որտեղից բացվում է տեսարան դեպի Արագած լեռը և ջրաշխարհը: Շենքը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով` մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիայով և 9 բալ սեյսմակայունությամբ: Տեղադրվելու է բարձրորակ եվրոպական արտադրության վերելակ: Բոլոր հարկերի շքամուտքների հատակները տաքացվող են: Առաստաղների բարձրությունը 3 մ է: Արտաքին պատերը երեսպատված են տրավերտին և տուֆ քարերով, նաև կիրառվել են պատերի ջերմամեկուսացման և բնակարանների միջև ձայնամեկուսացման տեխնոլոգիաներ: Բնակարաններում տեղադրվել են եվրոպական արտադրության պռոֆիլներով ալյումինե դռներ և պատուհաններ (ձայնամեկուսիչ, ջերմամեկուսիչ): Շենքում գործում է անվտանգության բազմամակարդակ համակարգ, հակահրդեհային անվտանգության համակարգ, 1-ին հարկում շուրջօրյա անվտանգության պահակակետ: Առկա է երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի: Նախատեված է կանաչապատ հանգստի գոտի (լողավազան, խաղահրապարակ, կրակարան), արբանյակային հեռուստատեսություն, գերարագ ինտերնետ և հեռախոս: Այս նորաոճ և հարմարավետ բնակելի շենքում ընդհանուր առկա են 38 բնակարան, 50 քմ-ից մինչև 122 քմ ընդհանուր մակերեսներով` 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ։ Գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը: Գները՝ տատանվում են 1100 - 1200 $ քմ-ի համար, կախված դիրքից և հարկից: Շենքը շահագործման կհանձնվի մինչև 2022 թ-ի սկիզբ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: զրոյական վիճակ
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: -
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 1
  • Սանհանգույցներ: 1
  • Պատշգամբներ: -
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ