Այս երկու սենյականոց բնակարանը գտնվում է «Գայանե» հանրախանութի և նախկին «Մեշոկ Պապի» խանութի դիմաց տեղակայված 10 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են գեղեցիկ և նորաձև կահույքով։ Բաց պատշգամբը երկաթե շերտավարագույրով է: Փոքր ինչ հեռու կգտնեք բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։