Վերին Անտառային փողոցում վաճառվում է 2 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 64 քմ.: Այն գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է և ունի յուրահատուկ դիզայն: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, խոհանոցի և նախասրահի հատակը ծածկված է սալիկով, իսկ հյուրասենյակում և ննջարաններում՝ լամինատով։ Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։