Վաճառվում է 2 ձևափոխված 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պարոնյան փողոցում՝ Ս. Փարաջանովի տուն թանգարանի հարևանությամբ, 9 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը և ննջարանը կահավորված են նոր կահույքով։ Բնակարանն ունի ընդարձակ փակ պատշգամբ, որը կարելի է օգտագործել որպես ննջարան։