Պռոշյան փողոցի հարևանությամբ՝ Նաիրի բժշկական կենտրոնի մոտ, վաճառվում է երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 9 հարկանի նորակառույց բնակելի շենքի 3–րդ հարկում։ Բնակարանը նոր կապիտալ վերանորոգված է, ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ, առկա են բոլոր հարմարությունները։ Խոհանոցը կահավորված է ժամանակակից և ֆունկցիոնալ կահույքով։ Մնացած սենյակները ևս ճաշակով կահավորված են։ Կաբելային հեռուստեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Պատուհանից տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը և Հրազդան մարզադաշտը։ Շենքը ունի անվտանգության համակարգ։Բնակարանը ունի ստորգետնյա ավտոկայանտեղի։ Հյուրասենյակի հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Վերանորգման աշխատանքներում օգտագործվել են միայն եվրոպական արտադրության շինանյութ։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապրտեզ։ Վաճառվում է կահույքի հետ միասին։