Չարենցի փողոցում Սայաթ Նովա - Չարենց հատվածում վաճառվում է 2 սենյականոց բնակարան: Բնակարանը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագիծի քարե շենքի 4-րդ հարկում և զբաղեցնում է 51 քմ մակերես: Այն կապիտալ վերանորոգված է, ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը պատված է մանրահատակով: Սենյակները լուսավոր են և ընդարձակ, համալրված են կահույքով և տեխնիկայով: Սանհանգուցն ու լոգասենյակն առանձին են՝ սալիկապատված, հագեցած սանտեխնիկայով, տեղադրված է վաննա: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ: Շենքն առաջին գիծ է, մոտակայքում են անհրաժեշտ խանութներն ու կանգառները: Վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: