Պարոնյան փողոցում վաճառվում է 2 սենյականոց ընդարձակ ու լուսավոր բնակարան 88 քմ մակերեսով, որը գտնվում է 13 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը գեղեցիկ ոճով կապիտալ նորոգված է և դեռևս չբնակեցված: Վերանորոգման ընթացքում օգտագործվել են որակյան նյութեր, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բնակարանը նորաոճ կահավորված է, համալրված է տեխնիկայով, կան ներկառուցված դարակներ: Ունի բաց պատշգամբ` քաղաքի հիասքանչ տեսարանով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Բակում կա բացօթյա կայանատեղի: Մոտակայքում են սուպերմարկետները և լավագույն ժամանցի վայրերը: Գործակալություն է: