Վերին Անտառային փողոցում վաճառվում է 2 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան` 62 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում: Բնակարանն ունի գեղեցիկ ու լուսավոր ինտերիեր: Տեղադրված են վիտրաժային պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Բակում կա բացօթյա ավտոկայանատեղի: Թաղամասը բարեկարգ է, մշտապես խնամվում է: