Վաճառվում է 2 սենյականոց կապիտալ վերանորոգումով բնակարան՝ 101 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պարոնյան փողոցում՝ 11 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կահավորված է և ապահովված է գույքով: Ունի կենտրոնացված ջեռուցման և հովվացման համակար, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակը և սանհանգույցն առանձին են, պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի զգեստասենյակ և բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքն ունի անխափան աշխատող վերելակ, 24/7 անվտանգության համակարգ` աշխատակցով: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները, Ս. Սարգիս եկեղեցին, դպրոց և տրանսպորտի կանգառներ: