Վերին Անտառային փողոցում, Ռիո առևտրի կենտրոնից ոչ հեռու վաճառվում է 2 սենյականոց բնակարան` 67.43 քմ մակերեսով, որը գտնվում է 9 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Շենքի վերանորոգման աշխատանքներն ընթանում են և շահագործման կհանձնվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի վերջ: Բնակարանները շահագործման են հանձնվելու պատուհանները տեղադրված, ջրի և հոսանքի կոմունիկացիաներն անցկացրած, պատերը գաջած և հարթեցրած վիճակում: Բնակարանը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 1 ննջարանից, 1 սանհանգույցից և բաց պատշգամբից, որն ունի դեպի փողոց նայող տեսարան: Բնակարանի հետ հնարավոր է ձեռք բերել նաև ստորգետնյա կայանատեղի` հավելավճարով: Առկա են այլ բնակարաններ` գները 1 քմ - ի համար 730.000 դրամից մինչև 1.010.000 դրամ: Վճարումը հնարավոր է եկամտահարկի ետվերադարձի օրենքով կամ փուլային տարբերակով: