Վաճառվում է 2 սենյականոց լուսավոր ու հարմարավետ բնակարան՝ 43 քմ մակերեսով, որը գտնվում է Զավարյան փողոցում՝ Նար-Դոսի անվ. 14 դպրոցի հարևանությամբ, 9 հարկանի շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգ: Կահավորված է և համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Հատակը լամինատապատ է, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Մոտակայքում կան տարատեսակ խանութներ և ժամանցի վայրեր: Տաշիր առևտրի կենտրոնը 5 րոպե հեռավորության վրա է գտնվում: