Վերին Անտառային և Սարալանջ փողոցների միջնամասում վաճառվում է 2 սենյականոց 48 քմ մակերեսով նորաոճ ինտերիերով բնակարան, որը գտնվում է նորակառույց 8 հարկանի շենքի 7-րդ հարկում: Բնակարանը դիզայներական լուծումներով կապիտալ վերանորոգված է, ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Ջեռուցումն իրականացվում է անհատական համակարգով: Բոլոր սենյակները հարմարավետ կահավորված են, առկա է զգեստասենյակ, սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված է որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հաղթանակի զբոսայգին։ Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում են Կասկադ համալիրը, Մոնումենտի՝ Հաղթանակ զբոսայգին: