Վաճառվում է 2 սենյականոց նրբաոճ ստուդիո ոճի բնակարան՝ 51 քմ մակերեսով, որը գտնվում է Անտառային փողոցում, 5 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Տեղադրված է գազի կաթսա, երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը հարմարավետ կահավորված է, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: