Վաճառվում է կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան` 56 քմ մակերեսով, որը գտնվում է Արշակունյաց պողոտայում՝ Երևան Մոլի մոտ, ստալինյան նախագծի 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Շենքն ունի բետոնե ծածկեր: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած սանտեխնիկայով։ Բնակարանը կահավորված է և համալրված ժամանակակից կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով։ Առաստաղի բարձրությունը 3.30 մ է: Առկա է բաց պատշգամբ և դոմոֆոն։ Բակը խնամված է, կա խաղահրապարակ։ Մոտակայքում կան խանութներ, դեղատուն, դպրոց և տրանսպորտի կանգառներ։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։