Վաճառվում է 2 սենյականոց հարմարավետ և գեղեցիկ դիզայնով ստուդիո ոճի բնակարան՝ 55 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 5 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույց պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը մասնակի կահավորված է։ Շենքն ունի վերելակ և բացօթյա ավտոկայանատեղ: