Վաճառվում է 2 սենյականոց հարմարավետ և յուրահատուկ դիզայնով բնակարան՝ 57 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Վաճառքի գինը նաև ներառում է անվտանգության համակարգով ապահովված ստորգետնյա կայանատեղ: