Լեռ Կամսար փողոցում՝ նախագահական նստավայրի և ամերիկյան համալսարանի հարևանությամբ, վաճառվում է 2 սենյականոց ընդարձակ բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 120 քմ.։ Այն գտնվում է 9 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 2 օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով, իսկ խոհանոցում և նախասրահում՝ պրեսգրանիտով և տաքացվող է։ Սանհանգույցը սալիկապատ են, ապահովված են անհրաժեշտ սանտեխնիկայով: Բաց պատշգամբի ճաղավանդակները և մուտքի դուռը դարբնի գործ է: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը և Բաղրամյան մետրոն։ Վաճառվում է մասնակի կահույքով։