Վաճառվում, վարձով կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 76 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Իսրայելյան փողոցում` Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ, 10 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Բնակարանից բացվում է հիանալի տեսարան դեպի Հրազդանի կիրճը: