Վաճառվում է 2 սենյականոց հարմարավետ և գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 58 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 6 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույց պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանի հետ առկա է նաև ստորգետնյա կայանատեղ: