Դավթաշեն 1-ին թաղամասում, Երևան Սիթիի մոտակայքում վաճառվում է 3 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան՝ 63 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 13 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ: Հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Ընդհանուր բնակարանը նորաոճ վերանորոգված է՝ համապատասխան վերջին չափանիշներին։ Բնակարանն ունի բաց պատշգամբ: Շենքում գործում են անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում են անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները, ''Reebok'' սպորտային ակումը, այգին: Վաճառվում է ամբողջ գույքով: