Ա. Միկոյան փողոցում վաճառվում է 2 սենյականոց ընդարձակ, հարմարավետ և գեղեցիկ դիզայնով բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 80 քմ.: Այն գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի նրբաճաշակ գունային լուծումներ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հովացումը` օդորակչով, ինչպես նաև հատակը տաքացվող է: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Հրազդանի կիրճը: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։