Ա. Միկոյան փողոցում(ռիվերա թաղամաս)՝ Արմենիա հեռուստաընկերության հարևանությամբ, վաճառվում է 2 սենյականոց գեղեցիկ կահավորանքով բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 76 քմ.: Այն գտնվում է 11 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի նուրբ գունային լուծումներ: Ջեռուցման համակարգը անհատական է, տեղադրված է նաև օդորկաիչ: Սանհանգույցը սալիկապատված է որակյալ սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց և փակ պատշգամբներ` հիանալի տեսարանով դեպի Հրազդանի կիրճը: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Շենքն ունի հիանալի դիրք, չքնաղ տեսարան, բակը շատ բարեկարգ է և կանաչապատ, ինչպես նաև կա խաղահրապարակ: Բնակարանի հետ առկա է նաև բացօթյա ավտոկայանատեղ: