Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 38 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ Վաղարշյան փողոցի խաչմերուկում, 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ, ինչպես նաև հատակը տաքացվող է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Միջանցքը լի է ներկառուցված պահարաններով։ Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Տանիքը վերանորոգված է։