Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 43 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արաբկիր 33-րդ փողոցում՝ 4 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և չբնակեցված է։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում։ Հատակը ծածկված է լամինատով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Շենքում գործում է վերելակ, մուտքը դոմոֆոնով է։ Բնակարանը կհանձնվի խոհանոցի կահույքով և սանտեխնիկան տեղադրված, հնարավոր է վաճառք ողջ կահույքով՝ ըստ հաճախորդի ցանկության։