Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց և Ն. Տիգրանյան փողոցների խաչմերուկում, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը պատված է եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է նորաձև կահույքով, ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բաց պատշգամբը ևս վերանորոգված է, և վիտրաժային պատուհանների շնորհիվ, կարող է ծառայել թէ՛ ձմռան և թէ՛ ամռան ամիսներին։