Վաճառվում է 2 սենյականոց ստուդիո ոճի բնակարան՝ 54 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Գյուլբենկյան փողոցում՝ Կոմիտաս պողոտայի խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ։ Առաստաղի բարձրությունը 2.75 մետր է։ Բնակարանը վաճառվում է ամրակայված կահույքի հետ միասին։