Վաճառվում է 2 ձևափոխված 3 սենյականոց բնակարան՝ 72 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում՝ Արաբկիր բժշկական կենտրոնի հարևանությամբ, 5 հարկանի քարե՝ բետոնե ծածկերով շենքի 3-րդ հարկում: Առաստաղի բարձրությունը 3 մետր է։ Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ՝ մարմարե պատուհանագոգերով, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, պատերը ջերմամեկուսացված են: Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով: Բակը շատ բարեկարգ է, հնարավոր է ձեռք բերել նաև ավտոտնակ՝ հավելավճարով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։