Վաճառվում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց հարմարավետ և լուսավոր բնակարան՝ 56 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ 6 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, նախասրահի, հյուրասենյակի և խոհանոցի հատակը ծածկված է կերամոգրանիտով, իսկ ննջասենյակի հատակը՝ լամինատով: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը համալրվելու է ողջ անհրաժեշտ կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքն ունի վերելակ՝ հատուկ տվյալ հարկ բարձրացող։ Շենքը գտնվում է առաջին գծի վրա, բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել, մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր, դպրոց, մանկապարտեզ և կանգառ։ Վարձակալության գինը՝ սակարկելի։