Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում՝ Փափազյան խաչմերուկի մոտ, 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և չբնակեցված է, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, բնակարանում առկա է օդորակիչ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը ունի 1 սանհանգույց։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է կահույքով և տեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բակում առկա է ազատ տարածություն՝ մեքենաները կայանելու համար։