Վաճառվում, վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց փողոցում՝ 22 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Շենքն ունի անվտանգության աշխատակից։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։