Կոմիտաս պողոտայում վաճառվում է կամ վարձով է տրվում 2 սենյականոց կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված բնակարան, որը գտնվում է 13 հարկանի նորակարույց շենքի 13-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 56 ք.մ.։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպական արտադրության պատուհաններ, երկու օդորակիչ, հատակը լամինապատ է։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են ժամանակակից կահույքով։ Բակում նախատեսված է ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր։