Յուրահատուկ նախագծով, շատ ընդարձակ և լուսավոր, երկու սենյականոց բնակարանը վաճառվում է Ազատության պողոտայի և Սարալանջի փողոցի հատման կետի մոտակայքում: Բնակարանը` 120 քմ. մակերեսով, գտնվում է հինգ հարկանի նորակառույց շենքի երրորդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, առաստաղի բարձրությունը 3մ է: Ապահովված է բոլոր կոմունիկացիաներով, ջեռուցումը իրականացվում է անհատական ջեռուցման համակարգի միջոցով։ Հատակը ծածկված է կաղնու մանրահատակով, խոհանոցն և երկու սանհանգույցը սալիկապատ են: Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները` եվրոպական արտադրության: Հյուրասենյակը և խոհանոցը միացված են, որի շնորհիվ բնակարանը էլ ավելի գեղեցիկ տեսք է ստանում։ Ունի մեծ հանդերձասենյակ: Կա բաց պատշգամբ, որը նայում է դեպի փողոց: Վաճառվում է ողջ իտալական կահույքի և "Gaggenau" ֆիրմայի տեխնիկայի հետ միասին: Շենքը ունի ստորգետնյա ընդարձակ կայանտեղի։ Մոտակայքում կարելի է գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, իսկ քիչ հեռու նաև ժամանցի վայերերը։