Ավետ Ավետիսյան փողոցում՝ Բարեկամության մետրոյի խաչմերուկում վաճառվում է 2 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան` 51 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի չեխական նախագծով քարե շենքի 4-րդ հարկում: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, նոր պատուհաններ, օդորակիչ: Սենյակները լուսավոր են, հատակը երեսպատված է լամինատով, խոհանոցը նորաոճ կահավորված է: Սանհանգույցը սալիկապատված է, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բակում կա ազատ տարածություն՝ մեքենաներ կայանելու համար։ Շենքն ունի լավ դիրք, մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, տրանսպորտի կանգառները և ժամանցի վայրերը։