Կոմիտասի պողոտայի 1֊ին գծի վրա վաճառվում է 2 սենյականոց բնակարան, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում և զբաղեցնում է 55 քմ։ Բնակարանը վերանորոգված է։ Ապահովված է կոմունալ հարմարություններով, շենքում գործում է նոր վերելակ։ Տեղադրված է ջեռուցման համակարգ, երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ լամինատով և սալիկներով: Առկա են ներկառուցված պահարաններ: Լոգասենյակը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով, ունի լոգախցիկ։ Բնակարանն ունի դեպի փողոց նայող բաց պատշգամբ: Հարևանությամբ են խանութները և տրանսպորտի կանգառները: