Նիկողայոս Տիգրանյան փողոցում, Անի նորակառույց բնակելի համալիրում վաճառվում է 61 քմ մակերեսով 2 սենյականոց նորաոճ վերանորոգված բնակարան, որը գտնվում է 11 հարկանի մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Բնակարանը գեղեցիկ լուսավոր սենյակներ ունի, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա է օդորակիչ: Հատակը պատված է լամինատով և սալիկներով: Ամբողջը գեղեցիկ հարմարավետ կահավորված է, ապահովված է տեխնիկայով: Լոգասենյակը երեսպատված է սալիկներով՝ հագեցած է անհրաժեշտ սանտեխնիկայով: Կա բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է բարձրորակ վերելակ, բակում կա խաղահրապարակ և բացօթյա ավտոկայանատեղի: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: Գործակալություն է: