Վահրամ Փափազյան փողոցում 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 64 քմ մակերեսով: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցումն ու հովացումը կատարվում է անհատական համակարգով, առկա է օդորակիչ տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած բարձրորակ սանտեխնիկայով։ Սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից ոճով, ապահովված են կենցաղային տեխնիկայով։ Առկա է բաց պատշգամբ՝ դեպի քաղաք տեսարանով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը ու տրանսպորտի կանգառները։