Կոմիտասի պողոտայում նորակառույց մոնոլիտ 18 հարկանի շենքի 18-րդ հարկում վաճառվում է 2 սենյականոց լուսավոր բնակարան` 69.5 քմ մակերեսով: Բնակարանը գտնվում է 0-ական վիճակում, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, մուտքի երկաթե դուռ: Պատերի բաժանումներն արված են, գաջած և հարթեցված: Ըստ հատակագծի` բնակարանն ունի հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջասենյակ, զգեստասենյակ, լոգասենյակ և բաց պատշգամբ` Երևանի գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ: Շենքի 1-ին և 2-րդ հարկերը կոմերցիոն տարածքներ են լինելու` խանութներ և այլն: Գտնվում է լավ դիրքում, մոտակայքում են սուպերմարկետները, բոլոր անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները: