Արամ Խաչատրյան - Վաղարշյան խաչմերուկի մոտ վաճառվում է 2 սենյականոց կապիտալ եվրովերանորոգված` դիզայներական լուծումներով լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 44 ք.մ: Գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Տանիքը վերանորոգված է: Բնակարանը կահավորված է բարձրորակ գույքով: Ունի անհատական ջեռուցման համակարգ: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Բնակարանն ունի գեղեցիկ տեսարաններ դեպի Դավթաշենի կամուրջը: Շենքն ունի լավ դիրք, մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, բանկերը և տրանսպորտի կանգառները: