Կոմիտաս և Վրացական փողոցների մոտակայքում վաճառվում է 1 դարձրած 2 սենյականոց բնակարան՝ 51 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի շենքի 2-րդ հարկում, 2-րդ գծի վրա: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հատակը պատված է սալիկներով և լամինատով: Սանհանգույցը նույնպես երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված է սանտեխնիկայով: Մոտակայքում կան անհրաժեշտ խանութներն ու ժամանցի վայրերը: Վաճառվում է առկա գույքի հետ միասին: