Կոմիտասի պողոտայում վաճառվում, վարձով կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 90 քմ մակերեսով, որը գտնվում է 17 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը ժամանակակից ոճով կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հատակը պատված է բարձրակարգ լամինատով: Ինտերիրային աշխատանքները իրականացվել են բարձրորակ շինարարական նյութերով: Հյուրասենյակն ու խոհանոցը ստուդիո են՝ կահավորված, հագեցած գույքով և տեխնիկայով: Սանհանգույցները երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով: Ննջասենյակները նույնպես հարմարավետ կահավորված են: Շենքում գործում է վերելակ: Մոտակայքում կգտնեք սուպերմարկետներ, սննդի կետեր, բանկեր, տրանսպորտի կանգառներ: