Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 60 քմ մակերեսով Վաղարշյան փողոցում, 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ Սանհանգույցը երեսպատված է եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են գեղեցիկ, ապահովված են բարձրորակ տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Շենքում կա վերելակ։ Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը և տրանսպորտի կանգառները։